Կանացի խալաթի համար հայ վարորդի փաստաբանը հայց է ներկայացրել
«ԿամԱԶ»–ի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը այն քննիչի դեմ, ով իր պաշտպանյալին դատարան էր բերել կանացի խալաթով, հայց է ներկայացրել։ Փաստաբան Ռուբեն Մարգարյանը նման վերաբերմունքը անձին կալանքի տակ պահելու օրենքի խախտում է համարում։ Այս մասին տեղեկանում ենք «Life News»–ից։
Փաստաբանը նաև հայտնել է՝ թեև Հարությունյանը խնդրել է կապ հաստատել իր հարազատների հետ և խնդրել համապատասխան հագուստ բերել, դա չի արվել։
«Ստացվում է՝ քննիչը ոչնչի համար պատասխանատո՞ւ չէ։ Մերկ կալանավորեր՝ մերկ կբերեր։ Մենք դատարանից խնդրում ենք քննիչի գործողությունները ճանաչել անօրինական»,–վրդովված ասել է փաստաբանը։

7or.am