Լրահոս

18.11.2013 15:22


Թուրքիայում մահացել է սիրիական իսլամիստների առաջնորդներից մեկը

Թուրքիայում մահացել է սիրիական իսլամիստների առաջնորդներից մեկը

Թուրքական հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է սիրիական իսլամիստական խմբավորումներից մեկի առաջնորդ Աբդելքադեր Սալեհը։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը։

Նա ղեկավարում էր ժամանակին Հալեպի արվարձաններից մեկը վերահսկող «Թաուհիդ» խմբավորումը։

Սալեհը վիրավորվել էր նախորդ շաբաթ՝ կառավարական զորքերի գրոհներից մեկի ժամանակ։
Սիրիայի իշխանությունները 200 հազար դոլար էին խոստացել Աբդելքադեր Սալեհին ողջ կամ մահացած գտնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը