Իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդու՝ ԼՂ այցելությունը շտապել է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևի խոսքերով՝ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը նույնն է՝ ցանկացած չհամաձայնեցված այցելություն «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» ապօրինի է, և երգչի այցը նույնպես կհետաքննվի:
Հիշեցնենք, որ, ի պատասխան լրագրողների հարցին, արդյոք չի՞ վախենում Դոմինգո կրտսերը հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում», նա ասել էր, որ պատրաստ է անգամ այնտեղ գիշերել, եթե սուրճ ու ծխախոտ ունենա:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակն» ընդգրկում է ավելի քան 300 հայտնի մարդ։
Ադրբեջանի ԱԳՆ–ն վիրավորված է