Դրական միտում կարող էին նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները: Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ:
Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերին 15-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու համար: Նիստը չէր կայացել ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) խափանման (բոյկոտ) պատճառով: Այս մեկն այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանն ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:
Սա է ընդհանուր բնութագիրն այն հարցի, որի համար ընդդիմության առաջարկած խորհրդարանական նիստը տապալվեց ԱԺ գործող մեծամասնության կողմից: Թղթածրարի հավելյալ ծալքերին անդրադառնալուց ավելի, պետք է կենտրոնանալ մի երեւույթի վրա, որը խորքում հարված էր քաղաքական մշակույթի կայացման գործընթացին: Երկար ժամանակ միավորման փորձերի ձախողությունից կամ ընդհանրապես բացակայությունից հետո, խորհրդարանական ընդդիմութանը հաջողվել էր միավորվել եւ պահանջել արտահերթ նիստ: Օրինական ընթացակարգը հարգվել էր. ապահովվել էր պատգամավորների անհրաժեշտ թիվը արտահերթ նիստ գումարելու համար: Խորհրդարանական մեծամասնությունը ուժերի գերլարումով առանձին կարող էր ընդունել կամ չընդունել առաջարկված բարեփոխումները: ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ եւ ԲՀԿ պատգամավորների միացյալ դիմումը` օրինագծի շուրջ խորհրդարանական քննարկումներ ծավալելու, փաստորեն նիստից բացակայելով խափանվեց: Վեճն այս դեպքում, թե խորհրդարանական նիստը բացակայությամբ խափանելը սահմանադրակա՞ն է, թե՞ սահմանադրական չէ, այնքան առաջնային չէ, որքան երեւույթը: Ի վերջո կարելի է օրենքի այս կամ այն տառի վրա հենվելով դիմել քայլերի եւ դրանք բացատրել սահմանադրականությամբ կամ օրինականությամբ: Էականը այս դեպքում ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը խափանելն էր, այլ` ԱԺ սահմանադրականորեն հաստատված իրավունքն անտեսելը: Ընդառաջման դեպքում, տեղի պիտի ունենար քննարկում: Խորհրդարանում պիտի քննարկվեին, ներկայացվեին այն տեսակետները, որոնք այսօր գրվում են մամուլում, շրջագայվում են համացանցի տարածքների վրա, տեղ են գրավում լրատվամիջոցերում: Այսինքն, հարցերը արծարծվում են ամեն տեղ, բացի խորհրդարանից, որ սկզբունքով ճիշտ վայրն է այս հարցերի արծարծման: Ի վերջո քաղաքական մեծամասնությունը, այս դեպքում` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, միասնաբար կարող էին քվեարկությամբ, հետ քննարկման, տապալելու բարեփոխումների որոշումը: Քննարկումից խուսափումը ԱԺ բաղադրիչ ուժերի, այսինքն նաեւ նրանց ընտրած ժողովրդային զանգվածի տեսակետի անտեսումն է: Իսկ անտեսումը ընդհանրապես ընկալվում է իբրեւ բացասական դիրքորոշում, մանավանդ երբ օրենքով սահմանված կետի հիման վրա քաղաքական միավորման կողմից առնված կարեւոր քայլի է վերաբերվում։ Քաղաքական մշակույթ ձեւավորվում է եւ կայանում հարցերի համատեղ քննարկումներով, առարկությունների դիմաց հակաառակություններ ներկայացնելով, քվեարկելով, ընդունելով կամ չընդունելով: Խորհրդարանական մեծամասնության այս պահվածքն է, որ ստիպում է հարցի քննարկումը շարունակել արտախորհրդարանական միջավայրերում, քաղաքացիական շարժումներով, ցույցերով, բողոքի դրսեւորումներով: Մինչդեռ, ԱԺ համապատասխան նիստը ճիշտ վայրն էր կենսաթոշակային բարեփոխումների մասին բոլոր տեսակետները լսելու եւ դրանք քննարկման ենթարկելու: Որից հետո միայն քվեարկությամբ որոշելու: Քաղաքական մեծամասնության արձանագրած բացակայությունը մղում է հարցերի արծարծման արտախորհրդարանական եղանակների որդեգրմանը: Ընդդիմություն կազմող խորհրդարանական ուժերը փաստորեն հայտարարու մ էին. «Շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով:
Նիստի խափանումն ու արտախորհրդարանական միջավայրերը
Դրական միտում կարող էին նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները: Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ:
Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերին 15-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու համար: Նիստը չէր կայացել ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) խափանման (բոյկոտ) պատճառով: Այս մեկն այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանն ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:
Սա է ընդհանուր բնութագիրն այն հարցի, որի համար ընդդիմության առաջարկած խորհրդարանական նիստը տապալվեց ԱԺ գործող մեծամասնության կողմից:
Թղթածրարի հավելյալ ծալքերին անդրադառնալուց ավելի, պետք է կենտրոնանալ մի երեւույթի վրա, որը խորքում հարված էր քաղաքական մշակույթի կայացման գործընթացին:
Երկար ժամանակ միավորման փորձերի ձախողությունից կամ ընդհանրապես բացակայությունից հետո, խորհրդարանական ընդդիմութանը հաջողվել էր միավորվել եւ պահանջել արտահերթ նիստ:
Օրինական ընթացակարգը հարգվել էր. ապահովվել էր պատգամավորների անհրաժեշտ թիվը արտահերթ նիստ գումարելու համար:
Խորհրդարանական մեծամասնությունը ուժերի գերլարումով առանձին կարող էր ընդունել կամ չընդունել առաջարկված բարեփոխումները: ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ եւ ԲՀԿ պատգամավորների միացյալ դիմումը` օրինագծի շուրջ խորհրդարանական քննարկումներ ծավալելու, փաստորեն նիստից բացակայելով խափանվեց:
Վեճն այս դեպքում, թե խորհրդարանական նիստը բացակայությամբ խափանելը սահմանադրակա՞ն է, թե՞ սահմանադրական չէ, այնքան առաջնային չէ, որքան երեւույթը: Ի վերջո կարելի է օրենքի այս կամ այն տառի վրա հենվելով դիմել քայլերի եւ դրանք բացատրել սահմանադրականությամբ կամ օրինականությամբ:
Էականը այս դեպքում ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը խափանելն էր, այլ` ԱԺ սահմանադրականորեն հաստատված իրավունքն անտեսելը:
Ընդառաջման դեպքում, տեղի պիտի ունենար քննարկում: Խորհրդարանում պիտի քննարկվեին, ներկայացվեին այն տեսակետները, որոնք այսօր գրվում են մամուլում, շրջագայվում են համացանցի տարածքների վրա, տեղ են գրավում լրատվամիջոցերում: Այսինքն, հարցերը արծարծվում են ամեն տեղ, բացի խորհրդարանից, որ սկզբունքով ճիշտ վայրն է այս հարցերի արծարծման:
Ի վերջո քաղաքական մեծամասնությունը, այս դեպքում` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, միասնաբար կարող էին քվեարկությամբ, հետ քննարկման, տապալելու բարեփոխումների որոշումը:
Քննարկումից խուսափումը ԱԺ բաղադրիչ ուժերի, այսինքն նաեւ նրանց ընտրած ժողովրդային զանգվածի տեսակետի անտեսումն է: Իսկ անտեսումը ընդհանրապես ընկալվում է իբրեւ բացասական դիրքորոշում, մանավանդ երբ օրենքով սահմանված կետի հիման վրա քաղաքական միավորման կողմից առնված կարեւոր քայլի է վերաբերվում։
Քաղաքական մշակույթ ձեւավորվում է եւ կայանում հարցերի համատեղ քննարկումներով, առարկությունների դիմաց հակաառակություններ ներկայացնելով, քվեարկելով, ընդունելով կամ չընդունելով:
Խորհրդարանական մեծամասնության այս պահվածքն է, որ ստիպում է հարցի քննարկումը շարունակել արտախորհրդարանական միջավայրերում, քաղաքացիական շարժումներով, ցույցերով, բողոքի դրսեւորումներով: Մինչդեռ, ԱԺ համապատասխան նիստը ճիշտ վայրն էր կենսաթոշակային բարեփոխումների մասին բոլոր տեսակետները լսելու եւ դրանք քննարկման ենթարկելու: Որից հետո միայն քվեարկությամբ որոշելու: Քաղաքական մեծամասնության արձանագրած բացակայությունը մղում է հարցերի արծարծման արտախորհրդարանական եղանակների որդեգրմանը: Ընդդիմություն կազմող խորհրդարանական ուժերը փաստորեն հայտարարու մ էին. «Շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով:
Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր