Խոսրով Հարությունյան. «Ադրբեջանն անթաքույց ներկայացնում է այդ կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին»
-Եթե մինչ այս բոլորիս մոտ այնպիսի տպավորություն էր, թե Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններն օգտագործում էր զուտ ներքին կիրառման համար, բոլորովին վերջերս Ալիևն այդ հայտարարությունն արեց Լոնդոնում՝ արդեն նոր իրավիճակում։ Սա պետք է մտահոգի ոչ միայն հայկական կողմին,-«Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով հնարավոր պատերազմի մասին՝ ասել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը։- Ինձ համար մտահոգիչ է այն, որ միջազգային հանրությունը դրան ընդհանրապես չարձագանքեց։
Բանախոսի խոսքերով՝ խաղաղ բանակցային գործընթացում գտնվող կամ մասնակից պետությունը անթաքույց ներկայացնում է այդ կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին։
-Այդ մտադրություններն ամրապնդվում են կոնկրետ գործերով,-նկատել է Խ. Հարությունյանն ու վկայակոչել, թե այսօր Ադրբեջանը ԱՊՀ երկրների թվում ամենաինտենսիվ զինվող պետությունն է։
-Չգիտես ինչու, մենք բոլորս, այդ թվում և միջազգային հանրությունը, հանգիստ ենք վերաբերվում սրան։ Այն պարագան, որ մի կողմից՝ Ադրբեջանը տասնապատիկ զարգացնում է իր ռազմական ներուժը՝ խախտելով միջազգային բոլոր պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ բանակցային այս գործընթացում որոշակի անորոշությունները, կարող են միշտ էլ մտահոգություններ առաջացնել։ Ղարաբաղյան մեր գործընկերներն այդ առումով մտահոգված են,-հավելել է ՀՔԴՄ նախագահը։

7or.am