Հարուցվել է քրեական գործ՝ «Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումներ կատարելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էրեբունիպատմահնագիտականարգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունիբնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումներիմիջոցովգումարհափշտակելու դեպքի առթիվ:
Ուսումնասիրելով «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների վերաբերյալ նյութերը՝ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության և «Արագածոտն» ՓԲԸ-ի միջև 2008թ. հունիսի 19-ին կնքված «Հուշարձաններիվերականգնում» ծրագրի շրջանակներում հիշյալ ընկերությունն ստանձնել է «Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների իրականացումը: 2008թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին «Արագածոտն» ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանը պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություններում ակնհայտկեղծտեղեկություններմտցնելուևդրանքօգտագործելումիջոցով կատարել է աշխատանքների ծավալների 1. 196,2 հազարդրամիհավելագրումներ: Դրա հիման վրա Մշակույթինախարարությունիցստացելևխաբեությամբհափշտակելէ 1.196,2 հազարդրամխոշորչափիգումար:
Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվելէքրեականգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ ըստ էության քննելու համար:
Հարուցվել է քրեական գործ՝ «Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումներ կատարելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումների միջոցով գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Ուսումնասիրելով «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների վերաբերյալ նյութերը՝ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության և «Արագածոտն» ՓԲԸ-ի միջև 2008թ. հունիսի 19-ին կնքված «Հուշարձանների վերականգնում» ծրագրի շրջանակներում հիշյալ ընկերությունն ստանձնել է «Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների իրականացումը: 2008թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին «Արագածոտն» ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանը պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և դրանք օգտագործելու միջոցով կատարել է աշխատանքների ծավալների 1. 196,2 հազար դրամի հավելագրումներ: Դրա հիման վրա Մշակույթի նախարարությունից ստացել և խաբեությամբ հափշտակել է 1.196,2 հազար դրամ խոշոր չափի գումար:
Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ ըստ էության քննելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության
հասարակայնության հետ կապերի բաժին