Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը
Նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո՝ բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և այս հանդիպումը հնարավորություն տվեց անդրադառնալու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցերին։
Շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելության հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից բանակցությունների համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ «Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։ Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշեց նախարար Նալբանդյանը։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկեցին երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:
Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում համագործակցության հարցերը: Այս համատեքստում նախարար Լավրովը շնորհավորեց Եվրախորհրդում Հայաստանի արդյունավետ նախագահության կապակցությամբ։
Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԳՆ-երի միջև 2014-2015 խորհրդատվությունների ծրագրի մշակման և ստորագրման մասին:
Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Երկուստեք կարևորվեց նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։
Նախարարները մտքեր փոխանակեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան։

Զրուցակիցները արծարծեցին Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։