Մերուժան Տեր–Գուլանյան. «Հայաստանը երբեք ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ մեկ այլ երկրում ահաբեկչական գրքեր չի տարածել, առավել ևս՝ Ջավախքում»
Թերթերից մեկին տված հարցազրույցում «Վիրահայերի միություն» ՀԿ-ի նախագահության անդամ Հայկ Սանոսյանն ասել է, թե հայ-վրացական հարաբերություններում դրական կողմեր կան։ Իսկ այն հարցի կապակցությամբ, թե սահմանի վրա փակում են Հայաստանում տպագրված դասագրքերի մուտքը Վրաստան, նա ասել է, որ ինքն ու իր ծանոթները մեծ քանակությամբ հայ գրականության դասագրքեր են հասցրել Ջավախք՝ առանց խոչընդոտի։ Նա նշել է, որ արգելքի փաստեր արձանագրվել են սահմանի վրա, բայց՝ տեռորիստական ոճի գրքեր տեղափոխելու ժամանակ, և բնական է, որ տվյալ պետությունը դա թույլ չէր տա:
-Հայաստանը երբեք ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ մեկ այլ երկրում, ահաբեկչական գրքեր չի տարածել, առավել ևս Ջավախքում։ Ես դրանում համոզված եմ։ Ես բացառում եմ, որ այդպիսի բան տեղի ունեցած լինի։ Վրացիները հայկական դասագրքերը և սովորական հայկական գրականությունը չեն թողնում անցնի։ Եթե Սանոսյանը անունը դնում է դա, ես շատ եմ ափսոսում։ Ես ափսոսում եմ, որ Հայկն այդպիսի բան է ասել,- «7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով Հայկ Սանոսյանի ասածը՝ ասել է գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։
Նրա խոսքերով՝ վրացական քաղաքական վերնախավը միշտ էլ Ջավախքի նակատմամբ վերապահում է ունեցել։
-Եթե Վրաստանում վիճակը մի քիչ վատացել է, նրանք միշտ մեղադրել են Ջավախքի անջատողականներին, ազգայնականներին։ Ես չեմ ընդունում Հայկ Սանոսյանի այդ հայտարարությունը,-նշել է գրողը։

7or.am