Լրահոս

19.11.2013 10:45


Սպանություն Նոր Արեշում

Սպանություն Նոր Արեշում

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20.35-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից դանակահարված տղամարդու են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ժամը 20.40-ին նշված բուժկենտրոնից նույն դեպքի հետ կապված հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 50 տարեկան տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները ժամը 23.00-ին, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է իր վաղեմի ծանոթ Ե. Ապանյանի հետ և իր մոտ եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածելով նրա կրծքավանդակին` դիմել է փախուստի:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել, առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Արմեն Մ.- ձերբակալված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը