Լրահոս

28.07.2009 16:10


Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին։ Ս. Օհանյանը շնորհավորել է դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում։

Ընդգծելով Իտալիայի՝ որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ մեր երկիրը խրախուսում է Եվրամիության հետ համագործակցության խթանման նախաձեռնությունները, մասնավորապես՝ Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության ծրագրերը: Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը պաշտպանական բնագավառում՝ Ս. Օհանյանը հույս է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում:

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը