Տարիներ առաջ, երբ Հայաստանում կամաց–կամաց զարգանում էր տնտեսությունը, տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում աճ էր նկատվում, ժողովրդի մոտ հույս արթնացավ, քանզի ժողովրդի համար շոշափելի էին Հայաստանի զարգացման միտումները։ Սակայն այդ հույսը վառ մնաց ընդամենը տաս տարի, և այդ տաս տարիների աշխատանքը ոչ միայն չպահպանվեց, այլև օրըստօրե հետընթաց է ապրում։ Հիմա էլ «աճ» կա երկրի կենսական նշանակության ճյուղերում, սակայն այդ «աճը» գնաճի տեսքով է։ 1. թանկացավ գազի գինը, 2. թանկացավ էլեկտրաէներգիան, 3.թանկացան բուհերի վարձերն այն ժամանակ, երբ մեր կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն ունենալու ճանապարը։ Նմանօրինակ «աճերը» շատ են, անգամ արտագաղթի տեմպերն են աճել։ Չմոռանանք նաև բարեփոխումների մասին. դրանց թիվն էլ է աճել։ 1. գործազուրկները զրկվեցին նպաստներից, 2. իրենք իրենց աշխատավարձերը բարձրացրեցին, 3. ստեղծվեց ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակային համակարգը, 4. կենսաթոշակների հաշվարկման մեխանիզմի փոփոխությունով փորձում են կրճատել աղքատների թիվը … Այսքան բարեփոխումները քիչ էին, հիմա էլ այնպիսի բարեփոխումների են պատրաստվում, որ անգամ իրենք են հայտարարում Հայաստանի սուվերենության հնարավոր կորստի մասին։
«Հիմա էլ «աճ» կա, սակայն գնաճի տեսքով»
Տարիներ առաջ, երբ Հայաստանում կամաց–կամաց զարգանում էր տնտեսությունը, տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում աճ էր նկատվում, ժողովրդի մոտ հույս արթնացավ, քանզի ժողովրդի համար շոշափելի էին Հայաստանի զարգացման միտումները։ Սակայն այդ հույսը վառ մնաց ընդամենը տաս տարի, և այդ տաս տարիների աշխատանքը ոչ միայն չպահպանվեց, այլև օրըստօրե հետընթաց է ապրում։
Հիմա էլ «աճ» կա երկրի կենսական նշանակության ճյուղերում, սակայն այդ «աճը» գնաճի տեսքով է։
1. թանկացավ գազի գինը,
2. թանկացավ էլեկտրաէներգիան,
3.թանկացան բուհերի վարձերն այն ժամանակ, երբ մեր կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն ունենալու ճանապարը։ Նմանօրինակ «աճերը» շատ են, անգամ արտագաղթի տեմպերն են աճել։
Չմոռանանք նաև բարեփոխումների մասին. դրանց թիվն էլ է աճել։
1. գործազուրկները զրկվեցին նպաստներից,
2. իրենք իրենց աշխատավարձերը բարձրացրեցին,
3. ստեղծվեց ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակային համակարգը,
4. կենսաթոշակների հաշվարկման մեխանիզմի փոփոխությունով փորձում են կրճատել աղքատների թիվը …
Այսքան բարեփոխումները քիչ էին, հիմա էլ այնպիսի բարեփոխումների են պատրաստվում, որ անգամ իրենք են հայտարարում Հայաստանի սուվերենության հնարավոր կորստի մասին։
Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից