Տնտեսական

19.11.2013 14:24


Հրանտ Բագրատյան. «Նախագահն ինչքան էլ չուզի, պետք է ցրի այս կառավարությունը»

Հրանտ Բագրատյան. «Նախագահն ինչքան էլ չուզի, պետք է ցրի այս կառավարությունը»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարին ստախոս է անվանել։

Ֆինանսների նախարարը ստում էր, թե 2014թ. բյուջեում եկամուտների մասին պատշաճ կերպով ներկայացված է։ Բացի վեց տողից՝ եկամուտների մասին խոսք չկա։ Գիտե՞ք, թե որտեղից են հավաքվում եկամուտները՝ փոքր բիզնեսի հաշվին։ Այս բյուջեի նախագիծը ողորմելի է,–ասել է Բագրատյանը։

Նա վստահ է, որ 2014թ. բյուջեն ձախողվելու է, իրական տնտեսական աճը լինելու է 2.5%-ի սահմաններում, բայց, Բագրատյանի խոսքերով, կնկարեն 4%, քանի որ դա Տիգրան Սարգսյանի համար լինել-չլինելու հարց է։

–Նախագահն ինչքան էլ չուզի, պետք է ցրի այս կառավարությունը։ 2014թ. կատարյալ ձախողում է սպասվում։ Կառավարությունը չի կարող ցույց տալ, թե ինչպես է գեներացրել 5% տնտեսական աճը,–հավելել է նա։

Բագրատյանը դիմել է նաև Ազգային վիճակագրական ծառայության պետին՝ ասելով. «Տղա՛ ջան, դու պատմություն ես աղավաղում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը