Լրահոս

19.11.2013 14:32


«Երեք քայլ, որոնց «շնորհիվ» Սերժ և Տիգրան Սարգսյանները քանդում են երկիրը»

«Երեք քայլ, որոնց «շնորհիվ» Սերժ և Տիգրան Սարգսյանները քանդում են երկիրը»

Երեք քայլ, որոնց «շնորհիվ» Սերժ և Տիգրան Սարգսյանները քանդում են երկիրը:

Եթե երկիրը գտնվում է անցումային, կայացման փուլում, և այդ փուլում երկրի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, տեղին է խոսել պետությունը ոչ թե ամրապնդելու, այլ քանդելու մասին: Իրականում այսօր Սերժ և Տիգրան Սարգսյանները քանդում են Հայաստանը: Ինչպե՞ս են իրենք դա անում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել երկիրը քանդելու համար.

1. Կազմաքանդել տնտեսությունը` մանր և միջին բիզնեսը գրեթե վերացնելով, իսկ խոշոր բիզնեսի համար անտանելի պայմաններ ստեղծել: Տանել տնտեսական համակարգը դեպի գերկենտրոնացում, կառուցել, այսպես կոչված, «մեկ օլիգարխի տնտեսություն»: Այնպիսի հարկային համակարգ ստեղծել, որ օտարերկրյա ներդրողները փախնեն երկրից: Դրա հետ մեկտեղ՝ պետական հարկային մարմինները փոխարինել Սաշիկով, երբ պետական հարկի փոխարեն գործարարը փայ է տալիս:

2. Խրախուսել արտագաղթը` երկրում ստեղծելով գաղջ մթնոլորտ, ինչը կարտահայտվի արդարության զգացումի բացակայությամբ: Ստեղծել պետական կառույցների հանդեպ անվստահության մթնոլորտ` սկսած ԺԵԿ-երից, վերջացրած դատարաններով: Զրկել երիտասարդությանը որակյալ և մատչելի կրթություն ստանալու հնարավորությունից:

3. Կառուցել կլանային համակարգ, որտեղ իշխանության անդամ դառնալու համար կկարևորվեն ոչ թե մարդու արժանիքներն ու գիտելիքները, այլ պատկանելությունը կլանին: Կլանն էլ այսօր մարմնավորվել է ՀՀԿ-ի մեջ:

Կան նաև այլ գործոններ, որոնց կիրառումը բերում է երկրի քայքայմանը: Սակայն այսօր առանձնացրեցի այս 3 կետերը, որոնք ցույց են տալիս, թե ինչ են անում Սերժ և Տիգրան Սարգսյանները:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը