Լրահոս

28.07.2009 16:37


Մ. Բրայզան վերահաստատել է 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, թե ըստ մադրիդյան սկզբունքների՝ ո՞ր տարածքներն են վերադարձվելու Ադրբեջանին, ասել է.

-Ինչպես վերջերս նկատեց նախագահ Ալիևը ռուսական հեռուստատեսության եթերում, Հիմնարար սկզբունքները ենթադրում են Ղարաբաղը շրջապատող բոլոր 7 շրջանների վերադարձ Ադրբեջանի ենթակայության ներքո: Միաժամանակ, դրանցից 5-ը կամ 6-ը կվերադարձվեն անմիջապես, իսկ մեկը կամ երկուսը՝ ավելի ուշ: Այդ հետաձգումը նկատի է առնում ԼՂ-ում ապրող մարդկանց անվտանգության տարրերը:

Մ. Բրայզան նաև նշել է, որ հայկական զորքերը դուրս բերելուց հետո կմտցվեն միջազգային խաղաղապահ ուժեր.

-Զինված կոնտինգենտը պետք է ներկա լինի, որի նպատակն է ապահովել այդ 7 շրջաններում և Ղարաբաղում բնակվողների անվտանգությունը, մարդու իրավունքներն ու օրենքի տառի պահպանումը՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից։

 

Այս խորագրի վերջին նյութերը