Լրահոս

19.11.2013 16:39


Նոյեմբերի 22–ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Նոյեմբերի 22–ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22–ին Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով համագործակցության խորհրդի 4–րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

Այդ միջոցառման շրջանակներում առանձին հանդիպում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև։ Վերջինը ռուսական կողմի հրավերով է նոյեմբերի 21–22–ին աշխատանքային այցով գտնվելու Ռուսաստանում։

Հանդիպման ընթացքում հիմնականում անդրադառնալու են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում ռազմավարական տարբեր նախագծերի իրականացման ընթացքին։

Արդյունքների հիման վրա ծրագրվում է մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը