Նոյեմբերի 15-ին մեկնարկեց Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը: Փառատոնի շրջանակներում այս տարի կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր:
Գլխավոր միջազգային մրցույթն այս տարի կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում է ընդգրկված նաև Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:
«Եվրասիա» միջազգային մրցութային ժյուրիի կազմում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Տալլինի «Մութ գիշերներ» փառատոնի շրջանակներում հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ը կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել 2000 թ.-ից սկսած:
Հայերը Տալլինի «Մութ գիշերներ» փառատոնում