Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը» (2009թ. երրորդ եռամսյակ): Հաստատվել են նաև «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պահանջներ» կանոնակարգ 8/04-ը, «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը և «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը, օֆշորային տարածքների ցանկը:
Փոփոխություններ են կատարվել «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում, «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում, «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցման օրինակելի ձև»-ում, «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում:
Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Կասկադ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան և գրանցվել է կազմակերպության գործունեության դադարումը՝ պայմանավորված վարկային կազմակերպության վերակազմակերպմամբ: Գրավատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել «Ինկոր» ՍՊԸ-ին, «Մարսաժ» ՍՊԸ-ին և «Վ.Ի.Ա.» ՍՊԸ–ին: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:
ԿԲ խորհրդի նիստում