Լրահոս

20.11.2013 09:31


Գրականության բնագավառում այս տարվա պետական մրցանակի հասցեատերը կանխավ հայտնի է

Գրականության բնագավառում այս տարվա  պետական մրցանակի հասցեատերը կանխավ հայտնի է

Պարզվում է, որ Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը իր գիրքը ներկայացրել է ՀՀ պետական մրցանակի: Թվում է՝ արտառոցություն չկա, ամեն մի գրող ունի դրա իրավունքը: Բայց խնդիրը նրանումն է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովի բոլոր անդամներն անխտիր Հայաստանի Գրողների միության անդամներ են, հո չե՞ն մերժելու իրենց նորընտիր նախագահի ժողովածուն՝ անկախ նրա գրական-գեղարվեստական արժեքից, անկախ նրանից, որ այնտեղ զետեղված գործերի մեծ մասը յոթ տարվա վաղեմության են, ինչով հակասում են կանոնակարգին: Բացի այս, Միլիտոնյանը նաև Գրահրատարակչական գործակալության պետն է, այսինքն՝ հանձնաժողովի վրա ազդելու ևս մի ծանր մահակ: Այսպիսով, ի սկզբանե ու հիմնավորապես խախտված է մրցակիցների մեկնարկային հավասարության սկզբունքը: Եվ կարելի է մազաչափ իսկ չկասկածել, որ գրականության ասպարեզի այս տարվա պետական մրցանակի հասցեատերը կանխավ հայտնի է, այնպես որ, առավել շողոքորթ գրողները հնարավորություն ունեն այսօրվանից իսկ շնորհավորելու իրենց սիրելի նախագահին:

Վարդուհի Բադալյան

Այս խորագրի վերջին նյութերը