Բաց նամակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Ա. Մովսիսյանին
«Առողջ Հրազդան» խմբի անդամները Ձեր կողմից` իբրև պետական լիազորված մարմին, հստակ ջանադրություն են նկատում հիմնավորելու «Նագին ՍՊԸ»-ին տրված Հրազդանի երկաթահանքի արդյունահանման լեռնահատկացման հատուկ լիցենզիայի վավերականությունը, սակայն Ձեր փաստարկները մնում են անհամոզիչ: Ցավում ենք նույն միտքը պարբերաբար արծարծելու համար, սակայն նախարարությունը համառորեն չի ընդունում այն բացահայտ իրողությունը, որ «Նագին ՍՊԸ»-ին տրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի կիրառությունը ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով արդյունահանման տրամադրելու (կոնցեսիայի) մասին օրենքի 32 հոդվածի պահանջների հիմքով 2010թ-ից պետք է դադարեցվեր, որովհետև ըստ Ձեր N07/10/3743-13 գրության` «Նագին ՍՊԸ»-ն լեռնահատկացման ակտ ստանալու համար լիազոր մարմնին չի դիմել, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է, ինչն արտացոլված է նաև լիազոր մարմնի ու «Նագին ՍՊԸ»-ի միջև կնքված լիցենզիոն պայմանագրում (N 427 10 մարտ 2009թ. 6.1 կետ), որն ըստ նույն պայմանագրի` ուժի մեջ է մտնում կնքման պահից, հանքային իրավունքը ձևավորող փաթեթի առկայությամբ (լիցենզիա, նախագիծ, լիցենզային պայմանագիր, լեռնահատկացման ակտ): Այսինքն, 2007թ-ի հունվարին տրված ՀԱ-Լ-14/453 լիցենզիան երբեք օրինական կիրառման դաշտ չի մտել: Այն պետք է կասեցվեր դեռևս 2010թ-ին: Ըստ այդմ հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/453 հատուկ լիցենզիան 2012թ-ի հոկտեմբերի 20-ից չէր կարող վերաձևակերպվել օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/169 թույլտվության, հետևաբար նաև լիցենզային թիվ 429 պայմանագիրը ընդերքօգտագործման ՊՎ-169 պայմանագրի, իսկ լեռնահատկացման թիվ 372 ակտը, (որտեղից ծլեց, նախորդ նամակում գրել էիք, որ գոյություն չունի), ԼՎ-169 լեռնահատկացման ակտի: Վիճահարույց է նաև Ձեր բերած պնդումը, թե նախագիծը սահմանված կարգով ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և արժանացել դրական փորձաքննական եզրակացության: Մեր ձեռքի տակ է Հրազդանի քաղաքապետի 07.11.2011թ-ի պաշտոնական գրությունը առ այն, որ Հրազդան քաղաքում առհասարակ այդ թեմայով հասարակական լսումներ չեն կայացել: Բացի այդ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը խիստ թերի է, քանի որ միտումնավոր ազդակիր համայնք չի ճանաչվել հանքից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա գտնվող զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձոր քաղաքը: Այս ամենը ավելի զավեշտախաղի է նման, քան նախարարության գործելաոճի, ում, ըստ օրենքի` վստահված է Հայաստանում ընդերքի ողջամիտ օգտագործման գործառույթը: Հազարավոր մարդկանց առողջությանն առնչվող հանքարդյունահանման խնդիրների հանդեպ նման անլուրջ դրսևորումներով լի է «Նագին» և ապա «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ների փաստաթղթաշրջանառությունը: Ասվածը հաստատելու համար բերենք ևս մեկ օրինակ. նախարարության և «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի միջև 20.10.12թ-ին կնքված ընդերքօգտագործման NՊՎ-169 պայմանագրի նույն թվագրությամբ հաստատված «հատուկ պայմաններ» հավելված N2-ում սևով սպիտակի վրա գրված է. «մինչև 2009 թվականի վերջը հանքաքարի հարստացման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության լիազորված մարմիններին` սահմանված կարգով փորձաքննություններ կատարելու համար» : Վերը քննարկվող խնդիրների շուրջ 2011թ-ի դեկտեմբերի 14-ին բնապահպանության նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, բնապահպաններ, «Ֆորչն Ռիզորսիս»ՍՊԸ-ի տնօրենը ի լուր ամենքի ընդունեց, որ իրենք պատվիրել են հանքի շահագործման նոր նախագիծ և պարտավորվում է անցնել ՀՀ օրենքներից բխող բոլոր ընթացակարգերը. «հանածոների արդյունահանման նոր թույլտվություն բնության վրա ազդեցության փորձաքննություն, հասարակական լսումներ և այլն»: Նույն բովանդակությամբ մի նամակում 12.04.2011թ.-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հայտնում է, որ «ընթացիկ տարում ընկերության կողմից կկատարվեն հանքավայրի շահագործման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, այդ թվում` նախագիծ, փորձաքննություն, հասարակական լսումներ…» Այս ամենը հիմք ընդունելով կրկին դիմում ենք Ձեզ` հորդորելով հետ կանչել «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹՎ-29/169 թույլտվությունը վերաձևակերպման պահին ՀԱ-Լ -14/453 հատուկ լիցենզիայի փաստացի անվավեր վիճակում գտնվելու հիմքով: Հակառակ պարագայում քաղաքացիական նախաձեռնության մեր խումբը ստիպված կլինի դիմելու ՀՀ կառավարությանը «Նագին» և ապա «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ների և ՀՀ բնապահպանության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների միջև իրականացված ողջ փաստաթղթաշրջանառությունը համալիր ուսումնասիրելու և ազգային անվտանգության նկատառումներով (օրենքի 31 հոդվածի 3 կետի դրույթներով) գործընթացը դադարեցնելու համար: «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնություն
Բաց նամակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարար պարոն Ա. Մովսիսյանին
«Առողջ Հրազդան» խմբի անդամները Ձեր կողմից` իբրև պետական լիազորված մարմին, հստակ ջանադրություն են նկատում հիմնավորելու «Նագին ՍՊԸ»-ին տրված Հրազդանի երկաթահանքի արդյունահանման լեռնահատկացման հատուկ լիցենզիայի վավերականությունը, սակայն Ձեր փաստարկները մնում են անհամոզիչ:
Ցավում ենք նույն միտքը պարբերաբար արծարծելու համար, սակայն նախարարությունը համառորեն չի ընդունում այն բացահայտ իրողությունը, որ «Նագին ՍՊԸ»-ին տրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի կիրառությունը ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով արդյունահանման տրամադրելու (կոնցեսիայի) մասին օրենքի 32 հոդվածի պահանջների հիմքով 2010թ-ից պետք է դադարեցվեր, որովհետև ըստ Ձեր N07/10/3743-13 գրության` «Նագին ՍՊԸ»-ն լեռնահատկացման ակտ ստանալու համար լիազոր մարմնին չի դիմել, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է, ինչն արտացոլված է նաև լիազոր մարմնի ու «Նագին ՍՊԸ»-ի միջև կնքված լիցենզիոն պայմանագրում (N 427 10 մարտ 2009թ. 6.1 կետ), որն ըստ նույն պայմանագրի` ուժի մեջ է մտնում կնքման պահից, հանքային իրավունքը ձևավորող փաթեթի առկայությամբ (լիցենզիա, նախագիծ, լիցենզային պայմանագիր, լեռնահատկացման ակտ):
Այսինքն, 2007թ-ի հունվարին տրված ՀԱ-Լ-14/453 լիցենզիան երբեք օրինական կիրառման դաշտ չի մտել: Այն պետք է կասեցվեր դեռևս 2010թ-ին:
Ըստ այդմ հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/453 հատուկ լիցենզիան 2012թ-ի հոկտեմբերի 20-ից չէր կարող վերաձևակերպվել օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/169 թույլտվության, հետևաբար նաև լիցենզային թիվ 429 պայմանագիրը ընդերքօգտագործման ՊՎ-169 պայմանագրի, իսկ լեռնահատկացման թիվ 372 ակտը, (որտեղից ծլեց, նախորդ նամակում գրել էիք, որ գոյություն չունի), ԼՎ-169 լեռնահատկացման ակտի:
Վիճահարույց է նաև Ձեր բերած պնդումը, թե նախագիծը սահմանված կարգով ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և արժանացել դրական փորձաքննական եզրակացության: Մեր ձեռքի տակ է Հրազդանի քաղաքապետի 07.11.2011թ-ի պաշտոնական գրությունը առ այն, որ Հրազդան քաղաքում առհասարակ այդ թեմայով հասարակական լսումներ չեն կայացել: Բացի այդ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը խիստ թերի է, քանի որ միտումնավոր ազդակիր համայնք չի ճանաչվել հանքից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա գտնվող զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձոր քաղաքը:
Այս ամենը ավելի զավեշտախաղի է նման, քան նախարարության գործելաոճի, ում, ըստ օրենքի` վստահված է Հայաստանում ընդերքի ողջամիտ օգտագործման գործառույթը:
Հազարավոր մարդկանց առողջությանն առնչվող հանքարդյունահանման խնդիրների հանդեպ նման անլուրջ դրսևորումներով լի է «Նագին» և ապա «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ների փաստաթղթաշրջանառությունը: Ասվածը հաստատելու համար բերենք ևս մեկ օրինակ. նախարարության և «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի միջև 20.10.12թ-ին կնքված ընդերքօգտագործման NՊՎ-169 պայմանագրի նույն թվագրությամբ հաստատված «հատուկ պայմաններ» հավելված N2-ում սևով սպիտակի վրա գրված է.
«մինչև 2009 թվականի վերջը հանքաքարի հարստացման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության լիազորված մարմիններին` սահմանված կարգով փորձաքննություններ կատարելու համար» :
Վերը քննարկվող խնդիրների շուրջ 2011թ-ի դեկտեմբերի 14-ին բնապահպանության նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, բնապահպաններ, «Ֆորչն Ռիզորսիս»ՍՊԸ-ի տնօրենը ի լուր ամենքի ընդունեց, որ իրենք պատվիրել են հանքի շահագործման նոր նախագիծ և պարտավորվում է անցնել ՀՀ օրենքներից բխող բոլոր ընթացակարգերը. «հանածոների արդյունահանման նոր թույլտվություն բնության վրա ազդեցության փորձաքննություն, հասարակական լսումներ և այլն»:
Նույն բովանդակությամբ մի նամակում 12.04.2011թ.-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հայտնում է, որ «ընթացիկ տարում ընկերության կողմից կկատարվեն հանքավայրի շահագործման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, այդ թվում` նախագիծ, փորձաքննություն, հասարակական լսումներ…»
Այս ամենը հիմք ընդունելով կրկին դիմում ենք Ձեզ` հորդորելով հետ կանչել «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹՎ-29/169 թույլտվությունը վերաձևակերպման պահին ՀԱ-Լ -14/453 հատուկ լիցենզիայի փաստացի անվավեր վիճակում գտնվելու հիմքով: Հակառակ պարագայում քաղաքացիական նախաձեռնության մեր խումբը ստիպված կլինի դիմելու ՀՀ կառավարությանը «Նագին» և ապա «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ների և ՀՀ բնապահպանության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների միջև իրականացված ողջ փաստաթղթաշրջանառությունը համալիր ուսումնասիրելու և ազգային անվտանգության նկատառումներով (օրենքի 31 հոդվածի 3 կետի դրույթներով) գործընթացը դադարեցնելու համար:
«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնություն