Լրահոս

20.11.2013 10:31


Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերը կրկին արտահերթ հրավիրեն

Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերը կրկին արտահերթ հրավիրեն

Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերը կրկին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեն ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» իրենց օրինագիծը քննարկելու կապակցությամբ: Միաժամանակ չի բացառվում, որ այդ նախագիծը նաև շրջանառության մեջ դրվի սովորական ընթացակարգով ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Սակայն նա նաև նշել է, որ իրենց քայլերը կախված կլինեն այդ օրենքի դեմ ընդվզող նախաձեռնությունների ներկայացուցիչներից. «Եթե այդ նախաձեռնության անդամները մեզ դիմեն ու ասեն, որ հարկավոր է կրկին արտահերթ հրավիրել, մենք կքննարկենք ու այդ քայլը կանենք»:

Մինչ այդ տեղեկացնենք, որ կուտակային կենսաթոշակների պարտադիր կիրառմանը դեմ արտահայտվող այդ նախաձեռնության անդամները մտադիր են դիմել նաև ՀՀ ՍԴ՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը