Լրահոս

20.11.2013 10:34


Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ սուրճը, կակաոն, կաթը և շաքարավազն է բյուջեի հաշվին գնում

Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ սուրճը, կակաոն, կաթը և շաքարավազն է բյուջեի հաշվին գնում

«Ժողովուրդ»–ը գրում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ սուրճի, կակաոյի, կաթի, շաքարավազի գնումներն անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Ճիշտ է, այդ ամենի վրա ահռելի գումարներ չեն ծախսվում, մի անգամ՝ 40 հազար, մի անգամ՝ 25 հազար, մեկ այլ անգամ՝ 49 հազար դրամ, և այսպես շարունակ։ Սակայն այն հանգամանքը, որ այս նախարարությունում նույնիսկ նման ծախսերն են հոգում ՀՀ քաղաքացիների գրպանից, ցույց է տալիս, որ իշխանություններն ուղղակի ժողովրդի հաշվին են ապրում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը