Փարիզը, Լոնդոնը և Սինգապուրը՝ լավագույն ուսանողական քաղաքներ
«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ աշխարհի լավագույն ուսանողական քաղաքներ են ճանաչվել Փարիզը, Լոնդոնը և Սինգապուրը։ Բրիտանական ընկերությունն այդ վարկանշի համար դիտարկել է առնվազն 2 համալսարան ունեցող, 250 հազ բնակչությամբ քաղաքներ։ Ընդ որում, համալսարանները պետք է ընդգրկված լինեն «QS World University Rankings»-ի աշխարհի լավագույն համալսարանների ցուցակում։
Ընտրված 98 քաղաքները գնահատվում են 5 չափանիշով՝ կենսամակարդակը, բուհի հեղինակությունը, ճանաչելիությունն ուսանողների շրջանում, հեղինակությունը գործատուների շրջանում և կրթության հասանելիությունը։
Նախորդ տարվա նման՝ այս տարի նույնպես առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիայի մայրաքաղաքը, 2-րդում մնացել է Լոնդոնը, իսկ Սինգապուրը 12-րդ հորիզոնականից բարձրացել է 3-րդ հորիզոնական։ Չորրորդ և հինգերորդ տեղերում են ավստրալական քաղաքներ Սիդնեյը և Մելբուռնը։ Լավագույն տասնյակում են նաև Հոնկոնգը, Բոստոնը և Մյունխենը։