Լրահոս

20.11.2013 11:12


«Թաքուն կուտակում եք, որ ի՞նչ անեք»

«Թաքուն կուտակում եք, որ ի՞նչ անեք»
2011թ. ընդունվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, համաձայն որի՝ արդեն 2 տարուց ավելի գործում է մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, համաձայն որի՝ կարող ենք կամավոր հատկացումներ կատարենք, որ 25-30 տարի անց բարձր կենսաթոշակ ստանանք:

Այսինքն, լրիվ նույնն է, ինչ հունվարի 1-ից ներդրվող պարտադիր համակարգը, ուղղակի կամավոր սկզբունքով:

Եթե այս ամենն այդքան լավն է, իշխանություններից քանի՞ հոգի են այս 2 տարվա ընթացքում միացել կամավոր կուտակային համակարգին:
Բա մի հատ ասեք` տեսե՛ք, մենք, նույնիսկ կամավոր, արդեն 2 տարի է՝ միացել ենք այս համակարգին, ամեն ամիս հատկացումներ ենք անում...
Սպասում ենք, հրապարակե՛ք Ձեր կուտակումները, մենք էլ միանանք, թե չէ, թաքուն կուտակում եք, որ ի՞նչ անեք:
Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը