Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԱՄՆ–ը ողջունել է նախօրեին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ բարձր գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին քայլը՝ Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս պայմանավորվել առաջիկա ամիսներին հաջորդ հանդիպման համար։ Հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ կոչ է անում երկու երկրների նախագահներին ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը ծանր բեռ է դարձել երկու կողմի համար»։