Լրահոս

20.11.2013 11:39


Արման Թաթոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Արման Թաթոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:

Արման Թաթոյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և ծննդավայր 1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան Կրթություն 1998 – 2002 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության բակալավր 2002 – 2004 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության մագիստրոս 2004 – 2007 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ 2012 թ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց՝ «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր 2012 – 2013 թթ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (Penn Law)՝ Իրավունքի մագիստրոս Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու Աշխատանքային գործունեություն 2003 – 2004 թթ.- Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն (ՇՄԻՊԿ, EPAC), Իրավական հարցերով փորձագետ 2004 – 2007 թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին՝ Իրավական հարցերով ավագ մասնագետ 2007 թ. - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական 2008 թ. - ՀՀ դատախազության դպրոց՝ դասախոս 2007 – 2009 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ, UNDP), Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազգման ծրագիր, 5-րդ փուլ՝ իրավական բաղադրիչի համակարգող 2009 թ.- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ 2010 թ.- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի ծրագրի իրավական հարցերով խորհրդատու 2010 թ - Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար 2009-2011 թթ.- ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ծրագրի իրավական հարցերով համակարգող 2010 – 2012 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ 2010 – 2012 թթ.- ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ 2010 թ. - մինչ օրս- ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ 2010 – 2013 թթ.- ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական 2005 թ. – մինչ օրս - ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ 2013 թ. – մինչ օրս- Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման (ք. Ստրասբուրգ), Ռուսաստանի Դաշնությունում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական 2011 թ. – մինչ օրս- Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ), Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Այլ տվյալներ 2013 թթ. – սովորել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում (Penn Law) և ստացել պատվավոր մագիստրոսի հավաստագիր 2002 թ. – մինչ օրս- ՀՀ իրավաբանների միության անդամ 2004 թ. – արժանացել է ԵՊՀ լավագույն մագիստրոսի կոչման և ՀՀ ԱԺ նախագահի մրցանակի Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուների Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Այս խորագրի վերջին նյութերը