Լրահոս

20.11.2013 11:45


Տիգրան Սարգսյանն ասել է, թե ինչ է անելու րոպեներ անց

Տիգրան Սարգսյանն ասել է, թե ինչ է անելու րոպեներ անց

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Twitter-ի իր պաշտոնական էջում պարբերաբար տեղեկացնում է, թե ինչ է անելու րոպեներ անց, կամ ինչ է արել մինչ այդ։ Իր գրառումները Տիգրան Սարգսյանը պարտադիր կատարում է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։

Մասնավորապես, 2 ժամ առաջ նա գրել է.
«Րոպեներ անց հանդիպելու եմ Ղազախստանի վարչապետին: Հանդիպման մասին մանրամասները կներկայացվեն կառավարության մամուլի հաղորդագրությունում»։
Իսկ 6 րոպե առաջ էլ տեղեկացրել է.
«Հաջորդ հանդիպումս Բելառուսի վարչապետի հետ է: Մանրամասները` կառավարության մամլո հաղորդագրության մեջ»։
Նշենք, որ մի ժամանակ էլ Տիգրան Սարգսյանը բավականին ակտիվ էր «Facebook» սոցիալական ցանցում, բայց հետո պասիվացավ, իսկ իրեն ոչ ցանկալի գրառումներ և կառուցողական առաջարկներ անող օգտատերերը պարզապես հեռացվում էին էջից։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը