«Ժառանգությունը» պնդում է, որ Գալուստ Սահակայնը շարուանակում է ստել
-Նախ անհասկանալի է, թե ինչու՞ են Գալուստ Սահակայանը և «Հանրապետական» կուսակցությունը թաքցնում փաստաթղթի բնօրինակը։ Սա ստորագրություն չունեցող մի տեղեկանք է՝ պատրաստված ԵԱՀԿ-ինչ որ դիվանագետների կողմից։ Նա իր նամակն է «սքան» արել և ուղարկել, փոխանակ «սքան» անի ԵԱՀԿ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը որևէ նվազագույն առընչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով Գալուստ Սահակայնի հրապարակած փաստաթուղթը՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։
Նա նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության քննադատությունները չեն խամրում Գալուստ Սահակյանի հրապարակած փաստաթղթից։
-Ավելին՝ այս պատասխանից հետո մեզ մոտ ծագում են հետևյալ հարցերը.
1.Եթե 1992թ.-ին (ինչպես Գալուստ Սահակյանն իր նամակում նշում է) ինքը արդեն իսկ գիտեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, ապա ինչո՞ւ 1992թ.-ի հոկտեմբերի 16-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնահրաժարականի դիմում ներկայացրեց՝ մինչդեռ 1995 թ-ին, նույն Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի հետ խորհրդարանական ընտրություններում միացավ այդ նույն իշխանությունները կազմավորած «Հանարապետություն» միավորմանը և դարձավ պատգամավոր։
2.Ինչո՞ւ ինքը և իր կուսակցությունը 2008թ. ապրիլին դեմ քվեարկեցին Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագծին, եթե այդքան ջատագովն են ԼՂՀ անկախության ճանաչման,-ասել է Ստեփան Սաֆարյանը։ -Ավաղ պիտի հիասթափեցնեմ՝ հասարակությունը գիտի ով՝ ով է,-հավելել է պատգամավորը։

7or.am