Լրահոս

20.11.2013 13:02


Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում
Նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ե. Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 22.20-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 23/5 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲԻԴ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 07.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը և «ԳԱԶ 24»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը