Լրահոս

20.11.2013 13:33


Շառլ Ազնավուրը մրցանակ կհանձնի բարոնուհի Քերոլայն Քոքսին

Շառլ Ազնավուրը մրցանակ կհանձնի բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նոյեմբերի 25-ին` ժամը 18:00-ին, Ժնեւի Club Suisse de la Presse-ում դեսպան Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնելու բարոնուհի Քերոլայն Քոքսին Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում իր ակնառու նվաճումների համար

Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու նվաճումների համար Շառլ Ազնավուրիանվան մրցանակը հանձնվում է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի (www.EuFoA.org), ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ, www.EAAC.EuFoA.org) կողմից:

Մաեստրոն եւ բարոնուհին ելույթ կունենան ժամը 18:00-ին կայանալիք հանդիսության ժամանակ Ժնեւի Club Suisse de la Presse-ում, որը գտնվում է Ֆերնեյ 106 փողոցում, Լա Պաստորալ:

Մրցանակը նպատակ ունի բարձրացնել Եվրոպայի օրակարգում Հայաստանի դերի մասին տեղեկացվածությունը, խրախուսել եւքաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվիարժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւԵվրոպայի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջինստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Բարոնուհի Քոքսը պատվովընդունել է այն: Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը դուրս է զուտ քաղաքականկուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:

Ի թիվս այլոց, միջոցառմանը կմասնակցեն Մաեստրո Ազնավուրը եւ նրա որդին՝ Նիկոլան, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀԵԲ-իԳլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Հանս-Յոհան Շմիդթը, ինչպես նաեւ Ժնեւիմիջազգային եւ պետական կառույցների անդամներ:

Այս խորագրի վերջին նյութերը