Տ. Ուրիխանյանը ՀՀԿ–ի արհամարհական վերաբերմունքի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանական 4 խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին ՀՀԿ–ի չներկայանալն արհամարհական վերաբերմունք է համարում հանրության հանդեպ։
Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցով նոյեմբերի 15-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին ՀՀԿ–ի չներկայանալու պատճառով այն տապալվեց։
Այսօր հրավիրված ասուլիսում Ուրիխանյանը նաև նշել է, որ ՀՀ կառավարության անարդյունավետ գործունեության մասին է վկայում արտագաղթը։
–Եթե այս կառավարությունը կարողանար կտրուկ փոխել հայաստանցիների վիճակը, բնական է, որ մենք չէինք քննադատի նրան,–ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը՝ հավելելով, որ հասարակության զանգվածային պահանջատիրությունը հրաժարական պահանջելու օրինական ճանապարհ է:

7or.am