«Առանց Սերժ Սարգսյանի «դոբրոյի»՝ Արմեն Աշոտյանը կամ նույն Ալեքսանյանը անգամ չեն էլ փռշտում»
Էս մի քանի օր է, ինչ հետևում եմ ուսանողների կրթաթոշակների հետ կապված պատմություններին, և ցանկություն առաջացավ էս ամենի հետ կապված մի քանի բան ասել: Այո՛, համաձայն եմ, որ Արմեն Աշոտյանը թքած ունի ուսանողների վրա և ընդհանրապես ամբողջ երկրի վրա, և էս ամենից հետո ուղղակի իրավունք չունի զբաղեցնել ԿԳ նախարարի պաշտոնը: Այո՛, համաձայն եմ նաև, որ Սամվել Ալեքսանյանը հաստատ մարդասիրական միտումներից չէ, որ դիմել է էս քայլին: Բայց եկեք տեսնենք, թե իրականում ով է էս ամենի գլխին կանգնած: Իսկ էս ամենի գլխին կանգնած է ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը: Եվ առանց Սերժ Սարգսյանի «դոբրոյի»՝ Արմեն Աշոտյանը կամ նույն Ալեքսանյանն անգամ չեն էլ փռշտում, էլ ուր մնաց՝ ԲՀԿ-ի դեմ ուղղված պատվեր կատարեն՝ ոտնահարելով ուսանողների և հասարակության շահերը: Էս ամենի գլխին Սերժն է կանգնած: Հենց նրա հովանու ներքո է Տիգրան Սարգսյանը ցինիկ պատասխան տալիս Տիգրան Ուրիխանյանին՝ դրանով իսկ բացահայտ արհամարհելով ամբողջ հասարակությանը, և ես վստահ եմ, որ էս` «ուսանողական» պատմության հետևում, նույնպես կանգնած է Սերժը: Էնպես որ, Աշոտյանին, իհարկե, պետք է պաշտոնանկ անել, բայց դե, չպետք է նաև մոռանանք, որ «գլխից է պետք բռնել մեծերին»:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից