Արթուր Աբրահամ. «Շտիգլիցին պատրաստվում եմ «ոչնչացնել»»
Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ տիտղոսային ռևանշ-մենամարտին։ Աբրահամը հայտարարել է, որ դա իր կյանքի գլխավոր մենամարտն է, և ինքը ցանկանում է անպայման վերադարձնել չեմպիոնական գոտիները:
–Շտիգլիցին պատրաստվում եմ «ոչնչացնել»,–հայտարարել է նա:
Պարզվում է նաև, որ Աբրահամը Գերմանիայում պարբերաբար այցելում է «Բորուսիա»–ի հանդիպումներին՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը դիտելու։
–Ես ֆուտբոլի սիրահար եմ: «Բորուսիա» Հենրիխի տեղափոխվելուց հետո ավելի շատ սկսեցի համակրել այն: Փորձում եմ բաց չթողնել նրա մասնակցությամբ բոլոր հանդիպումները,–ասել է բռնցքամարտիկը:
Իսկ անձնական կյանքում Աբրահամն արդեն նորություններ ունի։ Նրա ընտրյալը հայուհի է, և մոտ օրերին նրանց հարաբերությունների մասին պաշտոնապես կհայտարարվի։
Բացի բռնցքամարտից՝ Աբրահամը արհեստավարժ է նաև մեքենա վարելու հարցում։ Հարցին՝ միայն BMW մակնիշի ավտոմեքենա՞ է վարում, որիհետ պայմանագիր ունի կնքած, Աբրահամը պատասխանել է.
–Տարբեր մակնիշի՝ Ֆերարի, BMW, Մերսեդես մեքենաներ ունեմ։ Գերմանիայում թույլատրվում է մեծ արագությամբ վարել, և արագության իմ անձնական ռեկորդն եմ սահմանել՝ ժամում 320 կմ –ից ավելի:
Արթուր Աբրահամ. «Շտիգլիցին պատրաստվում եմ «ոչնչացնել»»
Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ տիտղոսային ռևանշ-մենամարտին։ Աբրահամը հայտարարել է, որ դա իր կյանքի գլխավոր մենամարտն է, և ինքը ցանկանում է անպայման վերադարձնել չեմպիոնական գոտիները:
–Շտիգլիցին պատրաստվում եմ «ոչնչացնել»,–հայտարարել է նա:
Պարզվում է նաև, որ Աբրահամը Գերմանիայում պարբերաբար այցելում է «Բորուսիա»–ի հանդիպումներին՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը դիտելու։
–Ես ֆուտբոլի սիրահար եմ: «Բորուսիա» Հենրիխի տեղափոխվելուց հետո ավելի շատ սկսեցի համակրել այն: Փորձում եմ բաց չթողնել նրա մասնակցությամբ բոլոր հանդիպումները,–ասել է բռնցքամարտիկը:
Իսկ անձնական կյանքում Աբրահամն արդեն նորություններ ունի։ Նրա ընտրյալը հայուհի է, և մոտ օրերին նրանց հարաբերությունների մասին պաշտոնապես կհայտարարվի։
Բացի բռնցքամարտից՝ Աբրահամը արհեստավարժ է նաև մեքենա վարելու հարցում։ Հարցին՝ միայն BMW մակնիշի ավտոմեքենա՞ է վարում, որի հետ պայմանագիր ունի կնքած, Աբրահամը պատասխանել է.

7or.am