Բարեգործական ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 30 երեխա
«Երկու երես» մամուլի ակումբը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-17:00, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում (հասցեն՝ Մադոյան 9) կազմակերպում է բարեգործական ցուցահանդես-վաճառք` «Բացահայտե'նք տաղանդավոր հաշմանդամներին» խորագրով, որտեղ ներկայացված են լինելու 30 հաշմանդամ երեխանների ձեռքի աշխատանքներ: Ինչպես նաև տեղի կունենա «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանի կողմից արտադրված և վերամշակված հայկական ավանդական գորգերի բացառիկ նմուշների ցուցադրություն, որի ընթացքում գորգերից մեկը կհանվի վաճառքի ի շահ այդ երեխաների: Միջոցառման հյուրերին հնարավորություն կտրվի նաև անձամբ հետևել և ծանոթանալ հայկական գորգերի ստեղծման աշխատանքներին, իսկ ցանկության դեպքում անգամ նրանց հնարավորություն կտրվի մասնակից լինել գորգի ստեղծման աշխատանքին: Հավելեմ, որ «Մեգերյան կարպետ» ընկերությունում շուտով կբացվի գորգերի թանգարան, որտեղ ներկայացված են լինելու հայկական ավանդական հնագույն և նոր գորգերի ցուցադրություն: Թանգարանը միակն է Հայաստանում և այն հնարավորություն կտա ներկայացնելու հայկական գորգագործության հավերժական գեղեցկությունն ու ժամանակակից կատարողական արվեստ ներկայացնող գորգերի նմուշները: Միջոցառման ընթացքում Դուք առաջինն ականատես կլինեք այդ հրաշալի թանգարանի նախապատրաստական աշխատանքներին: Ձեզ սպասվում է հրաշալի երեկո՝ կենդանի երաժշտություն, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն: Մուտքն ազատ է: