Օմբուդսմենի խորհրդականն այցելել է Շանթ Հարությունյանին
Այսօր Օմբուդսմենի խորհրդականն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին:
Առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:
Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն նրան:

Պաշտպանի աշխատակազմ