Լրահոս

20.11.2013 16:54


«Մենակ այս իշխանությունների օրոք է նման աբսուրդ իրավիճակ հնարավոր»

«Մենակ այս իշխանությունների օրոք է նման աբսուրդ իրավիճակ հնարավոր»

Արդեն քանի օր է՝ հետևում եմ կրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին ու ուղղակի ապշում: Մենակ մեր երկրում ու մենակ այս իշխանությունների օրոք է նման աբսուրդ իրավիճակ հնարավոր:
Ուրեմն, ՀՀ կրթության և գիտության «սիրելի» նախարար Արմեն Աշոտյանը ոչ միայն աննորմալ ու մեր երկրի ծայրահեղ աղքատ պայմաններին հակառակ որոշում կայացրեց` մոտ 100 հազար դրամով ավելացնելով բուհերի ուսման վարձերը, մի հատ էլ թույլ չի տալիս, որ վարձը մուծելու խնդիր ունեցող ուսանողներն օգնություն ստանան, որովհետև, «վիձիտե լի», օգնել ցանկացողը ԲՀԿ-ն է:
ԲՀԿ-ական պատգամավորները բազում հարցադրումներ են ուղարկել նախարարություն, սակայն միայն այսօր նախարարությունից հետին թվով պատասխան եկավ, թե «առաջարկի դեպքում մենք պատրաստ ենք համագործակցել»։
Դե, բնականաբար, հո բացահայտ չե՞ն հայտարարելու, որ «գիտեք, ԲՀԿ-ն ա օգնություն առաջարկում, դրա համար էլ մերժում ենք»։ Իրանք ավելի խորամանկ են գտնվել ու առերես համաձայնվում են օգնությունն ընդունել, բայց իրականում բուհերի ռեկտորներին խստիվ հրահանգ են տվել ոչ մի դեպքում չընդունել բարեգործությունը: Էսպես իրանք «բելիյ ի պուշիստիյ»-ի տպավորություն են թողում բոլորի մոտ, ու ստացվում է, որ ռեկտորներն իրենք են օգնությունը մերժելու որոշում կայացրել, ոչ թե Աշոտյանն է արգելել:
Այս կարևոր օգնությունից զրկվելը, բնականաբար, ուսանողների ու նրանց ծնողների մոտ մեծ դժգոհություն է առաջացրել: Ու առաջին հերթին այդ դժգոհությունը թափվում է հենց ռեկտորների գլխին, ովքեր ոչ պաշտոնական խոսակցությունների ժամանակ չեն էլ թաքցնում իրենց դժգոհություններն Աշոտյանի նման հրահանգի կապակցությամբ: Բայց դե, ի՞նչ անեն «խեղճերը», հո իրենց պաշտելի աթոռի գնով չե՞ն պայքարելու արդարության ու ուսանողների օրենքների համար։ Իրար արժեն:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը