Լրահոս

21.11.2013 09:47


Մհեր Սեդրակյան. «Նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ»

Մհեր Սեդրակյան. «Նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ»

«Ժողովուրդ»-ը կրկին անդրադարձել է Էրեբունի համայնքի բնակիչների դժգոհությանը հետևյալ խմդրի վերաբերյալ. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երևանի «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում: Սակայն որևէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել:

«Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը ևս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա»,–գրում է «Ժողովուրդ»–ը։

Թերթը փորձել է դժգոհությունների առումով պարզաբանում ստանալ Սեդրակյանից: ՀՀԿ պատգամավորն ասել է. «Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը