Լրահոս

21.11.2013 10:28


Իրաքի նախագահի թիկնազորի պետը սպանվել է սեփական բնակարանում

Իրաքի նախագահի թիկնազորի պետը սպանվել է սեփական բնակարանում

Անհայտ անձինք սպանել են Իրաքի նախագահի թիկնազորի պետին սեփական բնակարանում։ Քրդական ազգային միությունը, որի ղեկավարն Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին է, իր կայքէջում տարածել է, որ դեպքը տեղի է ունեցել Սուլեյմանիա քաղաքում։ Երկու զինված տղամարդ ներխուժել է գնդապետ Սարավր Համա Ռաշիդի բնակարան և կնոջ աչքերի առաջ երեք անգամ կրակել վրան։

Նշենք, որ 2010–ին վերընտրված Թալաբանին ժամանակակից Իրաքի առաջին քուրդ նախագահն է։

Այս խորագրի վերջին նյութերը