Տնտեսական

21.11.2013 10:43


«Նաիրիտը» նորից ընդվզել է

«Նաիրիտը» նորից ընդվզել է

Այսօր «Նաիրիտի» աշխատակազմը հերթական բողոքի ցույցն է կազմակերպել՝ պահանջելով իր աշխատավարձը։ «7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ գործարանի աշխատակիցները հավաքվել են միանգամից ՀՀ էներգետիկայի նախարարության դիմաց։ Նախարարությունից պատասխանել են, որ մոտ օրերս կվճարեն մեկ աշխատավարձ, մեկն էլ կվճարեն դեկտեմբեր ամսին, որից հետո «կլվանան ձեռքերը»։ Գործարանի վերագործարկվելու վերաբերյալ նախարարությունը ոչինչ չի հայտնել։

Հիշեցնենք, որ աշխատողներին չի վճարվել 14 ամսվա աշխատավարձ։

Այս խորագրի վերջին նյութերը