Աշխարհ

21.11.2013 11:43


Մահացած փոքրիկը դիակիզումից առաջ հանկարծակի կենդանացել է

Մահացած փոքրիկը դիակիզումից առաջ հանկարծակի կենդանացել է

Չինաստանում արտառոց դեպք է գրանցվել։ Տեղի կենտրոնական հիվանդանոցներից մեկում մահացած մեկ ամսական երեխան կենդանացել է։ «Interfax»–ի փոխանցմամբ՝ նրա մահը բժշկական եզրակացությամբ հաստատվել էր, բայց դիակիզումից անմիջապես առաջ փոքրիկը հանկարծ սկսել է ճչալ։

Պարզվել է, որ ծանր հիվանդ երեխայի բուժման ընթացքը բժիշկների խորհրդով ծնողները որոշել են դադարեցնել, ինչից հետո նրա մահվան վկայականն են ստացել։ Այժմ բժիշկներն ամեն կերպ փորձում են փրկել դիակիզարանում անսպասելի կենդանացած երեխայի կյանքը։ Թե որքան և որտեղ է նա մինչ դիակիզարան տանելը գտնվել, դեռ հայտնի չէ։

Նրա մահը սխալմամբ հաստատած բժիշկների նկատմամբ հետաքննություն է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը