Լրահոս

21.11.2013 12:17


ՀՀ վարչապետ. «ՄՄ–ին միանալու ճանապարհային քարտեզը՝ դեկտեմբերին»

ՀՀ վարչապետ. «ՄՄ–ին միանալու ճանապարհային քարտեզը՝ դեկտեմբերին»

Սանկտ Պետերբուրգից նոր վերադարձած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ, հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանձնարարությամբ՝ Եվրասիական հանձնաժողովում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Այն քննարկելու է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ինչպես նաև միացյալ տնտեսական տարածքին վերաբերող հարցերը:

–Աշխատանքային խումբը պետք է Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզը նախապատրաստի: Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում։ Դեկտեմբերի 5-ին աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է, մենք պետք է պատրաստ լինենք մեր անելիքները ներկայացնել ըստ ոլորտների։ Դեկտեմբերին պետք է պատրաստ լինի այդ ճանապարհային քարտեզը նախագահների հաստատմանը ներկայացնելու համար,–ասել է Տ. Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը