Տնտեսական

21.11.2013 13:25


Բողոքի ցույց՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների

Բողոքի ցույց՝  ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» ֆեյսբուքյան նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի առջև՝ պահանջելով հետ կանչել օրենքը: «Ձեռքներդ հեռո՛ւ մեր աշխատավարձից», «Պարտադիրը հանե՛լ օրենքից», «Stop թալանին» և նմանատիպ այլ ցուցապաստառներով զինված բողոքավորներն անվստահություն են հայտնել կառավարության հանդեպ, որ իրենց փողերը հետագայում թոշակի տեսքով կվերադարձվեն իրենց:
Բողոքի գործողության մասնակիցները դատապարտել են ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների բոյկոտը, որի հետևանքով նոյեմբերի 15-ին ԱԺ–ում նախատեսված արտահերթ նիստը տապալվեց։
Քաղաքացիները հայտարարել են, որ շարունակելու են պայքարն առավել մեծ թափով, և այնքան, մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հեղինակը՝ ՀՀ կառավորությունը, ըստ էության լուծում տա բարձրացված հարցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը