Ռուսաստանը տարբեր մակարդակներում շարունակում է ընդգծել Հայաստանում ռուսերենի համար հատուկ կարգավիճակ սահմանելու կարևորությունը։ Արմեն Աշոտյանն էլ Մոսկվայում «համարձակվել» էր առաջարկել հայերենը ևս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը՝ աշխատանքային։
Բնականաբար, ո՛չ հայերենը, ո՛չ ղազախերենը, ո՛չ էլ որևէ այլ լեզու ՄՄ տարածքում չեն կարող ունենալ պետականի կարգավիճակ։ Առավել ևս, որ ռուսերենը Բելառուսում և Ղազախստանում այդ կարգավիճակում է։ Փոխարենը՝ ռուսերենն աշխատանքային լեզու սահմանելը միանգամայն համահունչ է Ռուսաստանի նկրտումներին։
Ըստ հանրագիտարանի՝ «Աշխատանքային լեզուն հաղորդակցության, նամակագրության, տեղեկատվության մշակման, միջազգային հարաբերությունների, շփումների և այլ գործառույթների իրականացման համար պաշտոնապես ընդունված ընթացակարգային լեզու է»։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետևանքների, թեկուզ կենցաղային մակարդակում, դա կարող է հանգեցնել մեր՝ աշխարհի ամենամոնոէթնիկ երկրներից մեկի պարագայում։
«Աշխատանքային լեզվով» ասած՝ «Хватит дурака валять - дурака надо валить!!!»:
«Хватит дурака валять - дурака надо валить!!!»

Վախթանգ Մարգարյան