Կբարելավվեն միգրացիոն պետական ծառայության աշխատանքային պայմանները
Գործադիրը կայացրել է որպես ՀՀ սեփականություն գույք ընդունելու որոշում, որով «Դավիթ» առևտրի տուն» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հր. Քոչարի 4 հասցեում գտնվող վարչական տարածքը ընդունվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը` ընդլայնելով վերջինիս գույքային տարածքը:
Մեկ այլ որոշմամբ Հրազդան քաղաքի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի կապիտալ նորոգումն իրականացնելու նպատակով «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել շենքին կից գտնվող չգործող դեղատան ոչ հիմնական վթարային շինությունը: Միաժամանակ կբարեկարգվի ամբողջ տարածքը: Կառավարությունը որոշել է Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում բնակվող 27 բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով: Հաջորդ որոշմամբ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով իրենց զբաղեցրած բնակելի տարածքները նվիրաբերվել են Երևանի Մոլդովական 70 N 1, Աճառյան 20/3, Շիրակի 2ա/7 հասցեների, ինչպես նաև Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին: Կառավարությունը 2013թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, պետբյուջեից հատկացրել 45 մլն դրամ` Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի մեկ սենյակի հավակնող 15 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Կբարելավվեն միգրացիոն պետական ծառայության աշխատանքային պայմանները
Գործադիրը կայացրել է որպես ՀՀ սեփականություն գույք ընդունելու որոշում, որով «Դավիթ» առևտրի տուն» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հր. Քոչարի 4 հասցեում գտնվող վարչական տարածքը ընդունվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը` ընդլայնելով վերջինիս գույքային տարածքը:
Մեկ այլ որոշմամբ Հրազդան քաղաքի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի կապիտալ նորոգումն իրականացնելու նպատակով «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել շենքին կից գտնվող չգործող դեղատան ոչ հիմնական վթարային շինությունը: Միաժամանակ կբարեկարգվի ամբողջ տարածքը:
Կառավարությունը որոշել է Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում բնակվող 27 բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով: Հաջորդ որոշմամբ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով իրենց զբաղեցրած բնակելի տարածքները նվիրաբերվել են Երևանի Մոլդովական 70 N 1, Աճառյան 20/3, Շիրակի 2ա/7 հասցեների, ինչպես նաև Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին:
Կառավարությունը 2013թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, պետբյուջեից հատկացրել 45 մլն դրամ` Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի մեկ սենյակի հավակնող 15 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը: