Լրահոս

21.11.2013 15:08


Ռադան մերժեց Տիմոշենկոյին՝ այդպիսով փակելով դուռը դեպի ԵՄ

Ռադան մերժեց Տիմոշենկոյին՝ այդպիսով փակելով դուռը դեպի ԵՄ

Ուկրաինայի Գերագույն ռադան մերժել է օրակարգում ընդգրկված բոլոր 6 օրինագծերը, որոնք վերաբերում էին նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժվելու համար արտասահման ուղարկելուն։ «Интерфакса»–ի փոխանցմամբ՝ բոլոր 6 օրինագծերը 195 կողմ ձայնից ավելի չեն ստացել, քանի որ «Տարածաշրջանների կուսակցությունը» և Ուկրաինայի Կոմկուսը քվեարկությանը չեն մասնակցել։ Ընդդիմադիրներն էլ այս քայլին արձագանքել են հոտնկայս «Ամո՛թ, ամո՛թ» բղավելով։

Տիմոշենկոյի վերաբերյալ այս օրինագծերի ընդունումն անհրաժեշտ էր Եվրամիության կողմից Ուկրաինա–ԵՄ ասոցացմանը դրական եզրակացություն տալու և նոյեմբերի 28–29–ին Վիլնյուսում համապատասխան համաձայնագիրը ստորագրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը