Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան։ Այս մասին «Ազատություն» ռ/կ–ն տեղեկացել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով կալանավայրից հոգեբուժական կենտրոն են տեղափոխել երեկ ուշ երեկոյան: Չնայած դատաբժշկական փորձաքննությունները տևում են մինչև 24 օր, բայց դատարանը նոյեմբերի 19-ի իր որոշմամբ Շանթ Հարությունյանի պարագայում սահմանել է փորձաքննության երկամսյա ժամկետ։

Մանրամասները՝ azatutyun.am–ում։