Լրահոս

22.11.2013 10:21


Վարչապետը շփվել է «ախպեր ջան»-ով և լուրջ հայտարարություն արել

Վարչապետը շփվել է «ախպեր ջան»-ով և լուրջ հայտարարություն արել

«Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում. ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը։ Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի»,–«Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ՝ երեկ կառավարության նիստին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Միանգամից նշենք, որ թեև վարչապետի տրամադրությունը երեկ շատ բարձր էր, ու կառավարության անդամների հետ շփվում էր «ախպեր ջան»-ով կատակելով, սակայն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ։ Իսկ վարչապետի խոսքերը նշանակում են, որ եթե որևէ մեկը հանկարծ համարձակվի բիզնեսով զբաղվել, ապա կդառնա իշխանությունների հավերժ գերին, ու չի կարողանա գլուխն ազատել։ Բանն այն է, որ ՀՀ-ում բիզնես գրանցելը շատ հեշտ է, բայց դժոխային պայմաններն ի հայտ են գալիս աշխատանքը սկսելուց հետո միայն՝ հարկային օրենսդրության ոլորտում պարբերաբար արվող փոփոխություններ, հարկային ու իրավապահ մյուս մարմինների կամ քրեական տարրերի կողմից անօրինական ռեկետ, փայ մտնել և այլն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը