Տնտեսական

22.11.2013 10:37


Բոլոր քաղաքացիները հրավիրվում են Վարչական դատարանի մոտ

Բոլոր քաղաքացիները հրավիրվում են Վարչական դատարանի մոտ

Գազի և էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ ՀՀ հինգ քաղաքացիներ դիմել էին ՀՀ վարչական դատարան։ Վերջինը 2013թ. օգոստոսի 21-ին հայցն ընդունել էր վարույթ: Երեկ Վարչական դատարանը տեղեկացրել է, որ այդ հայցում երրորդ անձ է ընդգրկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին և «ՀայՌուսգարդ» ՓԲԸ-ին:

Նշենք նաև, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները ստորագրահավաք էին նախաձեռնել, հավաքվել է շուրջ 7000 ստորագրություն:

Եվ այսօր՝ ժամը 11։30–ին, Վարչական դատարանի մոտ (հասցե՝ ք. Երևան Գ. Նժդեհի 23) նրանք հանդես են գալու հայտարարությամբ, և ստորագրված թերթիկները հանձնելու են Վարչական դատարանին: Այս ակցիային մասնակցելու համար կազմակերպիչները հրավիրում են բոլոր քաղաքացիներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը