Լրահոս

22.11.2013 11:31


Կառավարության մոտ ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

Կառավարության մոտ ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

Այսօր՝ ժամը 15:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենալու՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են հնչեցնելու դերասանի խափանման միջոցը չփոխելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ այս որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը