Բաց մրցույթ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ` դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1) դիմում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին
2) անձը հաստատող փաստաթուղթ. (նաև պատճենը)
3) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ. (նաև պատճենը)
4) կադրերի հաշվառման անձնական թերթիկ
5) ինքնակենսագրություն
6) աշխատանքային գրքույկ (նաև պատճենը)
7) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է) (նաև պատճենը)
8) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ /կցվում է/
9) բնութագիր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. հունվար ամսին ՀՀ գլխավոր դատախազության շենքում
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5/:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր
Բաց մրցույթ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ` դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով: