Լրահոս

22.11.2013 13:27


ՀՅԴ պատգամավոր. «Դևը Գ. Սահակյանին. «Ասուլիս տվեցիր, ինքնասպան կլինեմ»»

ՀՅԴ պատգամավոր. «Դևը Գ. Սահակյանին. «Ասուլիս տվեցիր, ինքնասպան կլինեմ»»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ թեև արմատապես դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառմանը, սակայն ճիշտ է համարում դրա կիրառումը գոնե մեկ տարով հետաձգելը։

–Գոնե քաղաքացիական ակտիվությունը հաշվի առնելով՝ պետք է մեկ տարով հետաձգել փաթեթի ուժի մեջ մտնելը։ Իսկ այդ ընթացքում մասնագիտական և հանրային քննարկումներ կազմակերպել: Բայց տեսանք մեծամասնության պահվածքը՝ պարզապես փախուստ գործեց քննարկումներից,–ասել է Ա. Մինասյանը:

Ա. Մինասյանը վստահ է, որ ԱԺ–ի 80, իսկ կառավարության 90 տոկոսը չի էլ կարդացել այդ փաթեթը, բայց հրապարակայնորեն պաշտպանում են, քանի որ ճշմարտությունն ասել չեն կարող։

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արտահայտությանը՝ թե 4 խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը տապալել են, որովհետև բովանդակային նոր քննարկման անհրաժեշտություն չէին տեսնում, Ա. Միանսյանը պատասխանել է անեկդոտով. «Դևը հանդիպում է Գալուստ Սահակյանին և ասում` եթե մի անգամ էլ ասուլիս տվեցիր, ինքնասպան կլինեմ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը